Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն խոսել է Մադրիդի «Ռեալում» Կարիմ Բենզեմայի փոխված դերի մասին:
«Երբ Կրիշտիանու Ռոնալդուն, Ալվարո Մորատան և Գոնսալո Իգուաինը թիմում էին, Բենզեմային հեշտ չէր:
Նա միշտ գտնվում էր իր շրջապատի ստվերում։
Հիմա, երբ «Ռեալը» չունի գերաստղ, նա առաջին պլան է մղվել: Նա դասեր քաղեց լավագույններից և դարձավ առաջատար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը Super Deportivo-ին: