«Սևիլիան» դիտարկում է «Ֆեյենորդի» պաշտպան Տիրել Մալասիայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Տրանսֆերը նախատեսված է այս ամառ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մրցաշրջանում Մալասիան իր ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: