Լա Լիգայի 35-րդ տուրում «Կադիսը» 3-0 հաշվով հաղթեց «Էլչեին»։
Տանտերերը գոլերը խփեցին 80-րդ, 83-րդ և մրցավարի կողմից ավելացված րոպեների ընթացքում։ «Կադիսի» կազմում աչքի ընկան Ալվարո Նեգրեդոն, Ռուբեն Սոբրինոն և Էնտոնի Լոզանոն։
Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստի ակումբը վաստակեց 35 միավոր և բարձրացավ 16-րդ հորիզոնական։ «Էլչեն» 39 միավորով 13-րդ տեղում է։