«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարիերայի ընթացքում չորրորդ անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Ավելի վաղ նման բան հաջողվել էր Մարչելո Լիպպիին, սըր Ալեքս Ֆերգյուսոնին և Կառլո Անչելոտիին, հայտնում է Opta Sports-ը:
Կլոպը մեկ անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում՝ 2018/19 խաղարկության եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով «Տոտենհեմին»:
«Լիվերպուլը» դուրս է եկել ընթացիկ խաղարկության եզրափակիչ այն բանից հետո, երբ հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթանակ տարավ՝ մինչդեռ առաջին կեսից հետո 0-2 հաշվով պարտվում էր: