Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Արքայական ակումբի շարքերը համալրելու մասին լուրերը։
Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։
Մբապեն դեռ չի համաձայնել երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Հնարավոր է, որ այս ամառ նա փոխի ակումբային գրանցումը՝ ազատ գործակալի կարգավիճակում։
«Մբապեի տրանսֆերը՞․․. Դա կարող է ճիշտ լինել, քանի որ դուք հարցրեցիք: Տեսնենք, թե ինչ կլինի, երբ սկսենք ձևավորել թիմի կազմը հաջորդ մրցաշրջանի համար»,- ասել է Պերեսը beIN Sports-ին։