«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 34-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Կարծում եմ, որ մենք լավ խաղացինք, ես բավականին գոհ եմ: Այս երեք միավորները մեզ ավելի շատ հանգստություն են տալիս և ավելի են մոտեցնում վերջնական նպատակին։
Մեզ մնացել է 5 մրցակիցների մինի մրցաշար, որը պետք է հաղթենք։ Տիտղոսն արդեն նվաճել է Մադրիդի «Ռեալը», և ես շնորհավորում եմ նրանց։
Կարծում եմ՝ նրանք արժանի էին չեմպիոնության։ Մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»,- մեջբերում է Չավիին Marca-ն։