«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին․
«Ֆրենկի դե Յոնգը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, նա մեր ներկայի ու ապագայի «Բարսելոնայի» մասն է։ Ես նրա հետ առանձնազրույց եմ ունեցել, ինչից հետո նա ավելի հանգիստ է դարձել։ Ես ուզում եմ, որ այդ զգացումը նա մշտապես ունենա»,- Չավիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
24-ամյա դե Յոնգն իսպանական թիմ է տեղափոխվել Ամստերդամի «Այաքսից» 2019 թվականին։