«Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Թոմասը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» կփորձի ձեռք բերել դե Թոմասի տրանսֆերը, եթե չկարողանա համաձայնության գալ Էրլինգ Հոլանդի հետ։
27-ամյա Ռաուլ դե Թոմասի ցուցադրած խաղը տպավորել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։