International Business Times-ը հայտնում է, որ «Ինտերը» նոր սեփականատերեր կունենա: Այժմ փաստաթղթերը կազմվում են, իսկ գործարքի մասին կհայտարարվի մոտ օրերս։
Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը (PIF) կգնի «Ինտերի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 1 մլրդ դոլարով։ Մնում է իրավական հարցերը կարգավորել։
«Ինտերի» ներկայիս սեփականատերերը՝ չինական Suning կորպորացիան, արդեն երկու տարի է՝ ներդրող են փնտրում։ Չինացիներին են պատկանում «Ինտերի» բաժնետոմսերի 70 տոկոսը, նրանք ակումբը գնել են 2016 թվականին, բայց ֆինանսական ծանր վիճակի պատճառով գրեթե ներդրումներ չեն կատարել ակումբում, իսկ 2020/2021 առաջնությունից հետո ստիպված են եղել վաճառել առաջատարներին, օրինակ՝ Լուկակուին և Հաքիմիին։ Անտոնիո Կոնտեն նույն պատճառով հեռացավ «Ինտերից»՝ ակումբը պատրաստ չէր ներդրումներ կատարել նոր տրանսֆերների համար:
«Ինտերը» կլինի երկրորդ խոշոր ֆուտբոլային ակումբը PIF փաթեթում. սաուդցիները վերջերս գնեցին «Նյուքասլը»։