Իտալիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում «Ինտերը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ (4-0):
Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը (29-րդ և 68-րդ րոպեներ), ով նաև վրիպեց 11-մետրանոցից (44)։ Հյուրերի դարպասը գրավել են նաև Ալեքսիս Սանչեսը (50) և Հաքան Չալհանօղլուն (66)։
«Ինտերը» տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և ակտիվում ունենալով 40 միավոր, դուրս եկավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Կալյարին» վաստակած 10 միավորով նահանջեց 19-րդ հորիզոնական։
























































