Ստեֆանո Պիոլին կշարունակի մարզել «Միլանը»։ 56-ամյա իտալացու պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2023 թվականի ամառ։
Պայմանագրում առկա է ևս մեկ տարով այն երկարաձգելու վերաբերյալ կետ։
Հաղորդվում է, որ նոր պայմանագրով Պիոլին «Միլանում» կվաստակի տարեկան 3,5 մլն եվրո։
Պիոլին «Միլանը» գլխավորել է 2019 թվականին ու թիմին հասցրել Չեմպիոնների լիգա։ Պիոլիի գլխավորությամբ «ռոսոներիները» 106 խաղից 59-ում հաղթել են, 27-ը խաղացել ոչ-ոքի ու կրել 20 պարտություն։
«Միլանը» 13 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։
























































