«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ մի քանի տարի առաջ կարող էր տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա»:
«2018 թվականին ես որոշեցի «Յուվենտուսից» տեղափոխվել ՊՍԺ, բայց առաջարկներ ունեի նաև «Բարսելոնայից» և «Ռեալից»: Այդ պահին ես որոշեցի, որ ցանկանում եմ կիսվել իմ փորձով նոր ակումբի հետ:
ՊՍԺ-ն արեց լավագույն առաջարկը: Մեկնարկային կազմում տեղ ունենալու երաշխիք չունեի: Բայց սպորտը մրցակցություն է»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
43-ամյա Բուֆոնը «Պարմա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Յուվենտուսից»: Ընթացիկ մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում Բ Սերիայում և բաց է թողել 17 գոլ։
























































