Ա Սերիայի 13-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»՝ կրելով ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը։
«Միլանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը՝ միանգամից դառնանլով երկու ռեկորդի հեղինակ։
Շվեդ հարձակվողը դարձավ Ա Սերիայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը մեկ խաղում խփում է մեկից ավելի գոլ։ Երեկվա խաղում Զլատանը 40 տարեկան 48 օրական էր։
Բացի այդ, Իբրան 21-րդ դարում առաջին ֆուտբոլիստն է, ով թոփ-5 լիգաներում դարձել է դուբլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ հարձակվողն Ա Սերիայի պատմության երրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որը դարձել է գոլի հեղինակ՝ այս ցուցանիշով զիջելով միայն Ալեսանդրո Կոստակուրտային (41 տարեկան 25 օրական) և Սիլվիո Պիոլային (40 տարեկան 131 օրական)։
























































