Թուրինի «Յուվենտուսի» ավագ Ջորջիո Կյելինին անդրադարձել է Եվրոպայի Սուպերլիգային, որտեղ հրավիրված են խաղալու ամենահարուստ և թոփ ակումբները։
«Սպասվում է, որ ֆուտբոլը եվրոպականացված կլինի, ոչ թե ներքին առաջնություններ կսահմանափակվի: «Յուվենտուսի» մակարդակի թիմը ցանկանում է եվրոպական խաղեր անցկացնել՝ առաջնության նկատմամբ ամենայն հարգանքով։
Եվ սա արդեն անվերադարձ կետն է։ Կազմակերպությունները, ակումբները և խաղացողները պետք է հանդիպեն օրացույցը բարեփոխելու և նոր մրցաշարեր կազմակերպելու համար՝ ֆուտբոլին նոր խթան ապահովելու համար», — Կյելինիի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
«Յուվենտուսը», ինչպես նաև «Բարսելոնան» և «Ռեալը», Եվրոպայի Սուպերլիգայի գլխավոր նախաձեռնողներն են, ինչին ՈՒԵՖԱ-ն և ազգային առաջնությունները կտրականապես դեմ են արտահայտվել:
























































