ԱՊԼ վերջին տուրում՝ ժամանակից շուտ չեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը:
Քաղաքայինների կազմում աչքի ընկան Դե Բրույնեն, Գաբրիել Ժեզուսը, Ֆոդենը: Դուբլ ձևակերպեց Ագուերոն: Այսպիսով, Գվարդիոլայի թիմն առաջնությունն ավարտեց 86 միավորով:
Երկրորդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Վուլվզին»: Մանչեսթերյան թիմի կազմում աչքի ընկան Էլանգան ու Մատան:
Լոնդոնի «Արսենալը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պեպեն: «Արսենալը» մրցաշրջանն ավարտեց 8-րդ տեղում: