«Լեռնային Արցախն» ընկերական խաղ է անցկացրել «Սևանի» հետ և 3-2 հաշվով հաղթանակ տարել:
Հաղթող թիմի կազմում գոլեր են հեղինակել Մարատ Կարապետյանը , Նորիկ Մկրտչյանը և Ուսման Ֆայեն, իսկ «Սևանի» կազմում աչքի են ընկել Համլետ Ասոյանը և ևս մեկ ֆուտբոլիստ, որը փորձաշրջան է անցնում:
Հիշեցնենք՝ թիմերը նախապատրաստվում են Հայաստանի Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանին: