Թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի թուրքական մեկ այլ ակումբում՝ «Գալաթասարայում», հայտնում է թուրքական լրատվամիջոցներից մեկը:
Աղբյուրի հաղորդմամբ, 33-ամյա կիսապաշտպանը կկնքի 1 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Թուրանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Գալաթասարայում»: Հանդես է եկել նաև Մադրիդի «Ատլետիկոյում», «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում խաղացել է «Բաշաքշեհիրի» կազմում, որը հռչակվեց Թուրքիայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում անցկացրել է միայն 9 հանդիպում: