Մի կերպ, հարվածներ ստանալով, փախա տարածքից․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

    Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

    Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

    Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

    🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

    Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

    Լուսանկարը՝ ՀՖՖ

    Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

    Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ն առանց Կիլիանի հաղթելու վերաբերյալ հարցին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

            Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

            Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

            Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

            🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

            Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

            Լուսանկարը՝ ՀՖՖ

            Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

            Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ն առանց Կիլիանի հաղթելու վերաբերյալ հարցին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մի կերպ, հարվածներ ստանալով, փախա տարածքից․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  ArmSport-ի դիտակետում, ԲԱՍԿԵՏԲՈԼ, Թոփ
                  29.07.20 / 19:57
                  0

                  Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենահիշարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:

                  ArmSport-ը վերջերս նոր շարք է սկսել՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր, որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:

                  Այս անգամ իր հիշողություններով մեզ հետ կիսվել է Առաջին ալիքի Սպորտի բաժնի ղեկավար Շուշանիկ Հակոբյանը՝ պատմելով Լիբանան կատարած գործուղման ժամանակ ներկա եղած հիշարժան խաղերի մասին։

                  Շնորհակալ եմ ինձ ևս անդրադառնալու համար:

                  Մեծ սիրով կկիսվեմ հիշարժան խաղերիցս մեկով:

                  Ես այն երջանիկներից մեկն եմ, որն իր կարիերայի ոչ այդքան երկար տարիների ընթացքում գրեթե 2 տասնյակ գործուղումների է եղել, խոսքն, իհարկե, մեծագույն մարզական իրադարձությունների մասին է, ինչպիսիք են Եվրոպայի, Աշխարհի առաջնությունները, Օլիմպիական և Եվրոպական խաղերը: Թող մեծամիտ չհնչի, բայց իմ այդ բոլոր գործուղումների ժամանակ մեր մարզիկները նվաճել են առնվազն 1 ոսկե մեդալ, ինպես նաև եղել է, որ նվաճել են 2 ոսկե մեդալ և ավելի: Բացառություն է կազմում 2017 թվականի մարմնամարզության ԵԱ-ն, որտեղ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ նվաճեց, սակայն այդ մեդալը, ոսկուց թանկ արժեք ունի, մասնագետները կհասկանան:  Բարդ էր առանձնացնել որևէ մեկը, բայց դա ինձ, կարծես թե, հաջողվեց:

                  Այսօր ցանկանում եմ պատմել մի խելահեղ գործուղման մասին, որն ունեցել եմ 2018 թվականի մայիսին: Լիբանանի ՀՄԸՄ բասկետբոլային ակումբը դուրս էր եկել երկրի առաջնության եզրափակիչ, որտեղ 7 խաղում մրցելու էր Լիբանանի բազմակի չեմպիոն, ուժեղագույն «Ռիադի» ակումբի հետ: Որպեսզի հասկանաք, թե ինչ ուժեղ է Լիբանանի բասկետբոլի առաջնությունը, պարզապես կարող եմ նշել, որ այնտեղ խաղում են NBA-ի բասկետբոլիստները: «Ռիադի» ակումբն էլ գերֆինասավորված, հարուստ ակումբ է, որը ներկայացնում է Բեյրութի այն հատվածը, որը բնակեցված է թուրքերով՝ սուննի մուսուլմաններով:

                  Լիբանանի ՀՄԸՄ-ի և իմ ավագ ընկեր Մգո Օդաբաշյանից հրավեր ստացա լուսաբանելու յոթի եզրափակիչը: Արդեն պատկերացնում էի` ինչ թեժ էր լինելու, ոչ միայն սպորտային տեսանկյունից, այլև՝ ազգային:

                  Երբ հասա Բեյրութ, հատկապես Բուրջ Համուդ թաղամաս, ինձ Հայաստանում էի զգում: Երբ լսում էին, որ Առաջին ալիքից եմ եկել, որպեսզի լուսաբանեմ խաղերը, այնպես էին ուրախանում, ոգևորվում, հպարտանում, որ իրենց նվաճմամբ հայրենիքի գլխավոր հեռուստաալիքը հետաքրքրված է, որ ես էլ էի սկսում հուզվել:

                  Ընտանիքի անդամի նման էին վերաբերվում ինձ: Անգամ թույլ չտվեցին, որ հյուրանոցում մնամ: ՀՄԸՄ կանանց բասկետբոլի պատասխանատու Թալին Խաչատրյանի հրավերով մնացի իրենց տանը:

                  Հատկապես ֆանտաստիկ էին նախապատրաստական աշխատանքները: Հասկանում եք, այնտեղ յուրաքանչյուր հայ մի բանով օգնում էր, որ տնային խաղերում ամեն ինչ իդեալական լինի:

                  Այնպես չէր, որ երկրի առաջնության եզրափակչի անցկացումը կազմակերպվում էր ֆեդերացիայի կողմից:

                  7 եզրափակիչ խաղ՝ հերթականությամբ՝ տանը և մրցակցի հարկի տակ:

                  Առաջին խաղը ՀՄԸՄ-ի հարկի տակ էր, հաղթեցինք: Սակայն ավելի մեծ կիրք կար ոչ թե խաղահրապարակում, այլ տրիբունաներում: Ես այդ պահին հասկացա, որ սա պարզապես սպորտ  չէ, սա շատ ավելին է քան սպորտը: Սա ազգային է, կրոնական է, հայապահպան է…մի խոսքով՝ սա ապրելակերպ է Լիբանանի հայ համայնքի համար:

                  Թիմերի երկրպագուներին արգելված էր գնալ մրցակցի հարկի տակ անցկացվող խաղերին: Մարզական տեսանկյունից չէի հասկանում՝ ինչու, կարծում էի դա անարդար է:

                  Քաջ Նազարը մեջս արթնացավ և՝ անտեսելով մեր համայնքի՝ «Ռիադիի» մարզադահլիճ չգնալու բոլոր հորդորները, գնացի: Եվ, իհարկե, հրաշքով ողջ-առողջ մնացի: Ամբողջ տրիբունաները թուրքական դրոշներով էին ողողված, երկրպագուները, որպեսզի հունից հանեն մեր մարզիկներին, հայհոյում էին մեր դրոշը, կրոնը, անգամ Ցեղասպանության մասին էին բղավում: Խաղում, մեր թիմը պարտվեց, անհնար է նման ճնշման տակ խաղալ: Հանդիպումը հսկում էին մոտ 100 ոստիկան, այուամենայնիվ, բախումը, ծեծուջարդն անխուսափելի էին, մի կերպ, հարվածներ ստանալով, փախա տարածքից: Այլևս չգնացի իրենց մարզադահլիճ:

                  ՀՄԸՄ-ը վերջին որոշիչ խաղն անցկացնում էր սեփական հարկի տակ: Բոլոր արտագնա խաղերում պարտվել էր, հրաշալի էր, որ վիճակահանությամբ եզրափակիչ շարքը սկսելու հնարավորությունը մեզ էր բաժին հասել:

                  Եզրափակչին հայերը պատրաստվում էին պատերազմի նման, չեմ չափազանցնում ոչ մի բառ: Դահլիճը տեղավորում էր 3000 հանդիսական, կարող եք գուշակել քանիսն էին եկել՝ 6000, եթե ոչ ավելի: Ամբողջ ընթացքում երգում էին, վանկարկում, պարում, ոգևորում…դա տեսնել էր պետք:

                  Դրամատիկ, դիտարժան խաղում ՀՄԸՄ-ը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Լիբանանի չեմպիոն…և այստեղ սկսվեց իսկական տոնը: Հայերի համար դա պարզապես մարզական նվաճում չէր, արդեն ասացի վերևում, որ սա ազգային հարց էր, ինչպես նաև յուրաքանչյուրի համար՝ ինքնասիրության:

                  Առաջին ալիքի համար ուղարկվող ամենօրյա ռեպորտաժներս միշտ երկար էին լինում, չէի կարողանում կրճատել, ափսոսում էի: Խմբագիրներն էլ չէին զայրանում, նրանք էլ էին հաճույք ստանում: Կարևորությունը հասկանում էին:

                  Ամբողջ համայնքում տոն էր: Ամբողջ գիշեր երգել, պարել, նշել են: Նման բան ես իմ աչքերով չէի տեսել:

                  Եվ այս ամենի կուլմինացիան ինձ համար եղավ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպումը՝ Անթիլիասում: Երբեք այդքան օրհնված չէի զգացել ինձ:

                  Լիբանանի և մեր հայ համայնքի հետ կապված հուշերը շատ ջերմ են: Ցավում եմ, որ այժմ այդ երկրում այսպիսի մեծ ճգնաժամ է: Ուժ և համբերություն եմ մաղթում Լիբանանի իմ քույրերին ու եղբայրներին:

                  Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան

                  Շարքի նախորդ նյութերը՝

                  Ցանկացած խաղ՝ ինչպես սուրբծննդյան տոնակատարությունը․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Ակումբի հետ առաջին ուղևորությունն արտերկիր, Երևանի Տիտոգրադյան փողոցն ու Եվրոպա լիգան․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Երազանք, որ իրականացավ 8 տարի անց․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Վալերյանկա+ֆուտբոլ=ՍԵՐ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Հայերով ցնծում էինք, իսկ Մխիթարյանը մխիթարում էր Սոկրատիսին․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Անընդհատ նայում էի ու աչքերիս չէի հավատում․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Գնալով երազանքին ընդառաջ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Լինում են խաղեր, երբ ոչնչով չես տարբերվում երկրպագուից․ մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Ամենահիշարժան խաղը, որին ներկա եմ եղել․ Պատմում են լրագրողները

                   

                  Թեգեր: ամենահիշարժան-խաղըմարզական-լրագրություն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Կարծես՝ դարի դավադրությունն էի կազմակերպել Օմոնիայի դեմ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  18.08.20

                  Դանիայում մեզ հեգնական հարցնում էին՝ ինչի համար ենք եկել․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  11.08.20

                  Ցանկացած խաղ՝ ինչպես սուրբծննդյան տոնակատարությունը․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  18.07.20

                  Ակումբի հետ առաջին ուղևորությունն արտերկիր, Երևանի Տիտոգրադյան փողոցն ու Եվրոպա լիգան․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  11.07.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

                  23:41 / 07.06.25

                  Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

                  23:08 / 07.06.25

                  Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

                  22:44 / 07.06.25

                  Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

                  22:08 / 07.06.25

                  🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

                  21:54 / 07.06.25

                  Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

                  21:18 / 07.06.25

                  Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

                  21:07 / 07.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ

                  Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

                  21:05 / 07.06.25

                  Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ն առանց Կիլիանի հաղթելու վերաբերյալ հարցին

                  20:41 / 07.06.25

                  Գեորգի Հարությունյանի թիմակիցը տեղափոխվեց Լիվերպուլ

                  20:15 / 07.06.25

                  Աիտ-Նուրին բուժզննում է անցել անգլիական գրանդի համար

                  20:08 / 07.06.25

                  Այսինքն՝ Ոսկե գնդակը ստանալու համար անհրաժեշտ է հաղթե՞լ ՉԼ-ն․ Ռիբերի

                  19:48 / 07.06.25

                  Ռոմանո․ նոր տեղեկություն Գարնաչոյի ապագայի վերաբերյալ

                  19:37 / 07.06.25

                  Մենք տարբեր սերունդներից ենք․ Ռոնալդուն՝ Յամալի մասին

                  19:07 / 07.06.25

                  Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի Ոսկե գնդակի մրցանակին

                  18:41 / 07.06.25

                  Տոտենհեմը մոտ է նոր մարզիչ նշանակելուն

                  18:18 / 07.06.25

                  Քիչ հավանական է, բայց երբեք մի՛ ասա երբեք․ Ռոնալդուն՝ Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու մասին

                  17:48 / 07.06.25

                  Միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում էի անգլերենից․ Ռոնալդու

                  17:30 / 07.06.25

                  Էնջը դիմել է երկրպագուներին և թիմին․ Մարզիչը երեկ հեռացել է Տոտենհեմից

                  17:18 / 07.06.25

                  Միապաղաղության զգացո՞ւմ․ Ռաֆայել Լեաուն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

                  17:10 / 07.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.