«Կրոտոնեն» դարձավ Ա Սերիայի երկրորդ նորեկը 2020/21 մրցաշրջանում:
Իտալիայի երկրորդ լիգայի՝ Բ Սերիայի 36-րդ տուրի խաղում Ջովանի Ստրոպայի թիմը հաղթեց «Լիվորնոյին»՝ 5-1 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ «Կրոտոնեն» անհասանելի դարձավ մոտակա մրցակիցների համար և նվաճեց Ա Սերիայի ուղեգիր:
Հիշեցնենք, որ «շնաձկները» լքել էին Ա Սերիան 2017/18 մրցաշրջանում: «Կրոտոնեն» կվերադառնա Ա Սերիա՝ Ֆիլիպո Ինձագիի «Բենեվենտոյի» հետ միասին: