Ավստրիական Բունդեսլիգայում 24 գոլով և 8 գոլային փոխանցումով աչքի ընկած «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Պատսոն Դական հայտնվել թոփ լիգաների մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնում է Transfermarkt-ը։
Այն բանից հետո, երբ ավստրիական ակումբի հետ կապվնել են Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ներկայացուցիչները, «ՌԲ Զալցբուրգը» ստացել է կոնկրետ առաջարկ նաև ֆրանսիական «Լիլից», որը 30 միլիոն եվրո է առաջարկել զամբիացի հարձակվողի համար։
«ՌԲ Զալցբուրգը» մերժել է առաջարկը, սակայն ակնկալվում է, որ «Լիլը» էլ ավելի գրավիչ առաջարկ կանի այն բանից հետո, երբ նրանք «Նապոլիին» վաճառեն Վիկտոր Օսիմենին: