Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում:
Ֆուտբոլիստները միասին վերականգնողական փուլ են անցնում Բարսելոնայում՝ կատալոնացի հայտնի վիրաբույժ Ռամոն Կուգատի հսկողության ներքո:
«Միանգամից երևում է, թե ով որտեղ է խաղում»,- գրել է Վարդանյանը:

Նշենք՝ հայ ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում պետք է նորամուտը նշի «Սոչիում»՝ վերականգնվելով վնասվածքից ու վիրահատությունից հետո: