Մադրիդի «Ատլետիկոյի» ավագ Կոկեն չի խաղա «Բարսելոնայի» դեմ: Մադրիդյան ակումբը չի կարողացել «համոզել» արքայական ֆեդերացիային՝ վերջին խաղում ստացած դեղին քարտը չեղարկել:
«Ատլետիկոն» պնդում էր, որ հանդիպման ընթացքում սխալ է թույլ տրվել, ուստի մեկ խաղով որակազրկում ապահովող քարտը պետք է չեղյալ հայտարարվի: Այնուամենայնիվ, Մադրիդի կոչը չի բավարարվել:
Այսպիսով, Կոկեն ու Սավիչը չեն խաղա «Կամպ Նոուում»: