Այսօր աշխարհը նշում է օլիմպիական խաղերի վերածննդի տարեդարձը։
1984 թվականի հունիսին Փարիզում ընթանում էր աթլետիկայի միջազգային կոնգրեսը՝ ֆիզիկական դաստիարակության խնդիրների մասին, որին 12 երկրի ներկայացուցիչ էր մասնակցում: Հունիսի 23-ին իր զեկույցը ներկայացրեց օլիմպիական շարժման վերածնունդի էնտուզիաստ բարոն Պյեր դե Կուբերտենը: Իր զեկույցում նա հավաքվածներին ծանոթացրեց Օլիմպիական խաղերի կազմակերպչական հիմքերի հետ:
Կոնգրեսը հավանության արժանացրեց նրա՝ Հին Հունաստանի անտիկ օլիմպիական խաղերի ավանդույթը վերականգնելու առաջարկը, որը որոշվեց անցկացնել 4 տարին մեկ անգամ:
Հենց այս հիշարժան ամսաթիվն էլ ընտրվեց որպես Միջազգային Օլիմպիական օր, իսկ դրա նպատակն ամբողջ աշխարհում սպորտի պրոպագանդան և բոլոր ցանկացողներին՝ անկախ տարիքից, սեռից ու մարզական ունակություններին մարզական շարժման մեջ ներառելն է:
Մեր ժամանակների առաջին Օլիմպիական խաղերն անցկացվել են 1986 թվականին Հունաստանում, երբ 14 երկրի 241 մարզիկներ մեդալներ խաղարկեցին 9 տարբեր սպորտաձևերում:Համեմատության համար նշենք, որ 2004 թվականին Հունաստանում կայացած Օլիմպիական խաղերին ավելի քան 11 հազար մարզիկ և պաշտոնական անձ է մասնակցել՝ աշխարհի 202 երկրից: Մեդալները խաղարկվել են արդեն 28 մարզաձևերում:
Այսպիսով, հունիսի 23-ը համարվում է միջազգային օլիմպիական կոմիտեի ծննդյան օրը: 1967 թ․ ՄՕԿ–ն այդ օրը պաշտոնապես հայտարարեց միջազգային օլիմպիական օր։


