Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով կարիերան կշարունակի Կիպրոսի «Անորտոսիսում», խոսել է իր նոր թիմի մասին:
«Շատ ուրախ եմ «Անորտոսիսի» հետ պայմանագիր կնքելու կապակցությամբ:
Ակնկալում եմ, որ միասին շատ հաղթանականեր կտանենք, թե՛ Կիպրոսի առաջնությունում, թե՛ Եվրոպա լիգայում:
«Անորտոսիսը» Կիպրոսի պատմության լավագույն ակումբներից է, և ես պատրաստ եմ ընդունել այս մարտահրավերը»,-Facebook-յան իր էջում գրել է Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր:
Կիպրոսի առաջնության 23-րդ տուրից հետո «Անորտոսիսը» 46 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Օմոնիա Նիկոսիան»:
Հավելենք, որ Համբարձումյանի վերջին ակումբը «Էնոսիս Պարալիմնին» էր: