Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարիերան կշարունակի Կիպրոսի «Անորտոսիսում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր:
Կիպրոսի առաջնության 23-րդ տուրից հետո «Անորտոսիսը» 46 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Օմոնիա Նիկոսիան»:
Համբարձումյանի վերջին ակումբը «Էնոսիս Պարալիմնին» էր: