«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է թիմի փորձառու հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի առողջական վիճակի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Չեմ ուզում ռիսկի դիմել: Ֆաբիոն այնպիսի հարձակվող է, որին պետք է խնայել:
Նրան 3-4 օր է հարկավոր և ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է Ռանիերին:
Հիշեցնենք, որ 37-ամյա հարձակվողը ոտնաթաթի վնասվածք էր ստացել մարզման ընթացքում:
Ա Սերիայի առաջիկա խաղում է «Սամբդորիան» մրցակցի դաշտում հանդիպելու է «Ինտերին»: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին: