Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները նախատեսված են անցկացնել օգոստոսի 8-ին և 9-ին, իսկ մրցաշարի եզրափակիչը նախատեսված է օգոստոսի 23-ին: Այդ մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն, Մադրիդը և Մոսկվան զիջել են Լիսաբոնին՝ մինի մրցաշար անցկացնելու իրավունքը, որը կմեկնարկի օգոստոսի 12-ին: Ութ թիմերը կխաղան մեկ խաղից բաղկացած փլեյ-օֆֆում: ՈՒԵՖԱ-ին մնում է միայն պայմանագիր կնքել Պորտուգալիայի կառավարության հետ:

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն վերջնական որոշումը կկայացնի հունիսի 17-ին:
Կորոնավիրուսի պատճառով մրցաշարը դադարեցվել էր 1/8 եզրափակիչ փուլում: Սկզբնապես Չեմպիոնների լիգայի 2020-ի եզրափակիչը նախատեսված էր անցկացնել Ստամբուլում:
Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ 1/4 եզրափակիչի Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները կանցկացվեն մեկ երկրում, և Թուրքիան այդ նպատակների համար հարմար չէ՝ երկրում համաճարակաբանական իրավիճակի պատճառով: