«Վերոնան» սահմանել է պաշտպան Մարաշ Կումբուլայի տրանսֆերային արժեքը, հայտնում է հայտնի լրագրող Ջանլուկա Դիմարցիոն։
«Մաստիֆները» պատրաստ են վաճառել 20-ամյա ալբիանացուն 28 միլիոն եվրոյի դիմաց և ցանկանում են ստանալ ևս 7 միլիոն եվրո՝ որպես բոնուսներ: Նշվում է, որ ձմռանը «Վերոնան» մերժել է «Նապոլիի» առաջարկը 21 միլիոն եվրոյի դիմաց (գումարած 4 միլիոն բոնուս):
Կումբուլային ներկայումս կապում են «Ինտեր» և «Յուվենտուս» տեղափոխության հետ, բայց միլանցիներն են հենց ֆավորիտ համարվում խաղացողի համար պայքարում: «Ինտերի» առաջարկը գրավիչ է, քանի որ միլանյան ակումբը պատրաստ է հաջորդ մրցաշրջանում «Վերոնայում» վարձավճարով թողնել Կումբուլային:
Շաբաթվա ընթացքում նախատեսված է նոր հանդիպում «Յուվենտուսի» և «Վերոնայի» ներկայացուցիչների միջև: «Մաստիֆների» ղեկավարությունը մտադիր է հասկանալ Իտալիայի չեմպիոնների մտադրությունների լրջությունը: Հակառակ դեպքում Կումբուլան կուղևորվի «Ինտեր»: