Ես Միլանում էի, երբ այդ ակումբի մեծագույն ժամանակներն էին․ Նոայի դարպասապահի պատմությունը — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ես Միլանում էի, երբ այդ ակումբի մեծագույն ժամանակներն էին․ Նոայի դարպասապահի պատմությունը

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  04.06.20 / 21:31
                  0

                  2019/20 մրցաշրջանի մեկնարկից Երևանի «Նոայի» դարպասը պաշտպանում է 25-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին. 10 տարի հանդես գալով «Միլանի» պատանեկան և երիտասարդական թիմերում՝ Վիմերկատին իր փորձն ու գիտելիքներն այժմ փորձում է ծառայեցնել արդեն երևանյան թիմին:

                  ArmSport-ն իտալացի դարպասապահի հետ խոսել է «Նոայում» հայտնվելու, թիմի առջև դրված բարձր նպատակների մի մասնիկը դառնալու ցանկության, ԲԽ-ի ընթացիկ առաջնության վերսկսման և այլնի մասին.

                  Մեկ ամսում շատ խաղեր ենք անցկացնելու. կարծես՝ աշխարհի մինի առաջնություն լինի

                  Վիմերկատիի խոսքով, «Նոայում» ուրախ են, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո Հայաստանի առաջնությունը վերջապես վերսկսվել է ու իրենք խաղադաշտ վերադառնալու հնարավորություն են ստացել.

                  «2 ամիս տանը գտնվելուց հետո շատ ուրախ ենք, որ վերջապես առաջնությունը վերսկսվեց ու մենք վերադարձանք խաղադաշտ. մենք այստեղ ենք հենց ֆուտբոլ խաղալու համար: Իհարկե, հիմա շատ ավելի դժվար է, քանի որ շատ շոգ է: Եվ հետո, ստիպված ենք մեկ ամսվա ընթացքում շատ խաղեր անցկացնել: Բայց ունենք այն, ինչ ունենք: Կարծես՝ աշխարհի մինի առաջնություն լինի:

                  Պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր խաղի վրա, քանի որ ամեն խաղ շատ կարևոր է լինելու»,- ասում է Վիմերկատին ու ամփոփում դադարից հետո անցկացրած երեք խաղերը.

                  «Նոան» երկու անգամ նույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (1-0), ինչպես նաև ոչ-ոքի խաղաց «Լոռիի» (2-2) հետ.

                  «Առաջնությունը լավ սկսեցինք, հաղթեցինք «Ալաշկերտին», հետո ոչ-ոքի խաղացինք «Լոռիի» հետ: «Լոռիի» հետ խաղում ինձ շատ ուրախացրեց թիմի արձագանքը. մրցակիցն առաջինն էր առաջ անցել հաշվի մեջ, իսկ հետո հաշիվը դարձրեց 2-1. այսինքն 2 անգամ մենք զիջողի դերում էինք, բայց կարողացանք ցույց տալ մեր ուժը: Ամեն դեպքում, «Լոռիի» հետ ոչ-ոքին հաջող արդյունք չեմ կարող համարել, քանի որ 2 միավոր կորցրեցինք: Գիտենք, որ այս պայքարում մենք պետք է փորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում:

                  Ինչ վերաբերում է «Ալաշկերտի» հետ երկրորդ խաղին, պետք է ասեմ, որ շատ ծանր խաղ էր: Շատ-շատ շոգ էր, դժվար էր անգամ վազելը, երկու թիմն էլ խաղի հենց սկզբից կարելի է ասել՝ էներգիա չուներ, քանի որ իսկապես շատ շոգ էր: Երեք օրը մեկ այս շոգին խաղալը սպանում է բոլոր թիմերին: Խաղերը դառնում են ավելի շատ իրավիճակային և որ թիմը՝ ավելի լավ է կարողանում առավելություն քաղել դրվագներից, հաղթում է խաղը: Այսօր մենք մոտ 6 իրական գոլային պահ ունեինք, բայց միայն վերջին րոպեին տուգանայինից կատարած հարվածով կարողացանք գոլ հեղինակել:

                  Մենք պետք է արագ վերականգնվենք, ու փորձենք բոլոր խաղերն այսօրվա պես անցկացնել՝ շատ զգույշ գործել պաշտպանությունում, գրեթե շանս չտալ մրցակցին: Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար, հիմա պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, որին պատրաստվելու համար 72 ժամից էլ քիչ ժամանակ ունենք: Ժամանակ չկա հանգստանալու համար: Պետք է ամեն երեք օրը մեկ պայքարենք միավորների համար: Շատ լարված առաջնություն է:

                  Կարևոր է՝ կենտրոնացումը պահենք այս ամբողջ 1 ամսվա ընթացքում: Մենք մեկ նպատակ ունենք և ամեն գնով պետք է հասնենք այդ նպատակին»,- ընդգծում է Վալերիոն:

                  Չպետք է նայենք, թե որ տեղով ենք հայտնվել փլեյ-օֆֆում. պետք է ձգտենք ամենաբարձր կետին

                  Իտալացի դարպասապահն ընդգծում է՝ անկախ նրանից, որ իրենք վերջին՝ 6-րդ հորիզոնականով են հայտնվել ԲԽ-ի ընթացիկ առաջնության փլեյ-օֆֆում, պայքարելու են մինչև վերջ և ձգտելու են մրցանակային տեղեր զբաղեցնել.

                  «Սա «Նոայի» համար առաջին տարին է, և ամենագլխավոր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է: Իհարկե, մեծ շանսեր ունենք Գավաթի խաղարկությամբ: Առաջին կիսաեզրափակչում հաղթել ենք, բայց պայքարը դեռ չի ավարտվել. պետք է հաղթենք նաև երկրորդ խաղում, իսկ հետո ներդնենք մեր ողջ ուժերն արդեն եզրափակչում: Եվ, իհարկե, մենք հնարավորություններ ունենք նաև առաջնությունում: Չկա մի կոնկրետ թիմ, որի հետ մենք պայքարում ենք. եթե 6 թիմով ենք դուրս եկել փլեյ-օֆֆ, ուրեմն պայքարում ենք այդ 6 թիմով: Միայն 10 խաղ կա միավոր հավաքելու համար. տարբերություն չկա այս կամ այն թիմի միջև»,- ասում է Վիմերկատին և շարունակում.

                  «Այո, մենք փլեյ-օֆֆ-ում հայտնվեցինք վերջին՝ 6-րդ հորիզոնականով, բայց չպետք է մտածենք այն մասին, թե ինչպես ենք այստեղ հայտնվել, այլ պետք է ձգտենք ամենաբարձր կետին, ինչն էլ անում ենք: Մեկ ամսում ամեն բան կարող է պատահել: Եվ եթե դու առաջ գնաս խաղից խաղ՝ մտածելով կոնկրետ այդ խաղի մասին, և այն հաղթես, արդյունքում կտեսնես, որ 6-րդ տեղից հայտնվել ես 2-րդ կամ 1-ին տեղում՝ առանց նույնիսկ դա գիտակցելու: Առաջնությունը շատ կարճ է. ամեն բան կարող է պատահել»:

                  Եթե մեկ գեղեցիկ սեյվ անես, իսկ հետո անընդհատ ձախողես, ոչ ոք գոհ չի լինի

                  ԲԽ-ի առաջնության վերսկսումից հետո իր առաջին խաղում «Նոան», ինչպես հայտնի է, նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ, իսկ Վիմերկատին խաղավարտին աչքի ընկավ փայլուն սեյվով և երաշխավորեց իր թիմի հաղթանակը: Ասում է՝ շատ դրական արձագանքներ է ստացել այդ խաղից հետո.

                  «Իսկապես լավ սեյվ էր, գաղտնիք չէ: Շատերը զարմացած էին: Լավ պահ էր. շատերը, այդ թվում երկրպագուներն, այդ մասին էին խոսում: Շատ հաճելի է գիտակցել, որ մարդիկ գնահատում են քո աշխատանքը, բայց կարծում եմ՝ այդ մարդիկ իմ աշխատանքը գնահատում են, քանի որ ես դա փորձում եմ անել ամեն անգամ՝ ամեն խաղի:

                  Կարևոր է կայուն խաղ ցուցադրելը, քանի որ եթե դու մեկ գեղեցիկ սեյվ անես, իսկ հետո մրցաշրջանի ընթացքում անընդհատ ձախողես, ոչ ոք քեզնից գոհ չի լինի: Այնպես որ պետք է փորձես կայուն լինել՝ ցույց տալով քո լավագույն որակները: Այս մրցաշրջանում էլի են եղել նման լավ պահեր, բայց չեմ կենտրոնանում այդ դրվագների վրա, մտածում եմ հաջորդ խաղի մասին: Գիտեմ, որ այս թիմում յուրաքանչյուր խաղացող կարևոր է: Իսկ մարդիկ նման պահերից ուրախանում են, քանի որ գիտեն, թե ամբողջ մրցաշրջանի ընթացքում որքան նվիրված ես գործում և փորձում օգնել թիմին»:

                  Ֆուտբոլն առանց երկրպագուների ֆուտբոլ չէ

                  Վալերիոն ասում է՝ դժվար է խաղալ դատարկ տրիբունաների ներքո և հույս է հայտնում՝ երկրպագուները շուտով մարզադաշտ այցելելու հնարավորություն կունենան.

                  «Իհարկե բարդ է առանց երկրպագուների խաղալը: Ֆուտբոլն առանց երկրպագուների ֆուտբոլ չէ: Հուսով եմ՝ մարդիկ շուտով կկարողանան այցելել մարզադաշտեր: Իհարկե, նրանք մեզ աջակցում են հեռավար կարգով, ինչի համար շնորհակալ ենք, բայց հուսով եմ՝ շուտով նաև մարզադաշտեր այցելելու հնարավորություն կունենան:

                  Դա լավ է ինչպես մեր, այնպես էլ հենց երկրպագուների ու ֆուտբոլի համար»:

                  Վալերիոն նաև պատմում է՝ ինչպես է անցկացրել կարանտինային շրջանը Հայաստանում. բացի անհատական քրտնաջան մարզումներից՝ հասցրել է նաև մի շարք նոր ֆիլմեր և սերիալներ բացահայտել.

                  «Կարանտինի ընթացքը շատ բարդ էր: Մի շարք ֆիլմեր եմ բացահայտել, Netflix-ի սերիալներից եմ դիտել, նորից սկսեցի Play Station խաղալ, ինչպես դա անում էի մանկության տարիներին: Ամեն օր մարզվում էի, թիմով ունենում էինք կոնֆերանսներ, հանձնարարություններ, ու ավելի լավը դառնալու համար միակ տարբերակն անընդհատ մարզվելն էր: Իհարկե, մարզվում էինք առանց գնդակի, բայց դա լավ էր մեր ֆիզկական վիճակի, մարմնի ու հոգեբանության համար: Գիտեինք, որ օրական 2-3 ժամ պետք է հատկացնենք մեր մարզումներին, լինենք կենտրոնացած»:

                  Վիմերկատին նշում է՝ այդ մարզումների շնորհիվ ինքն ու թիմակիցները կարողացել են խուսափել ավելորդ քաշից, ինչպես նաև պահպանել են ֆիզիկական վիճակը:

                  Երբ քեզ մարզում են մարդիկ, ովքեր ամեն ինչ հաղթել են ֆուտբոլում. «Միլանի» մանկապատանեկան ակադեմիայից՝ մինչև «Նոա»

                  Նախքան «Նոայում» հայտնվելը՝ 25-ամյա դարպասապահը 3 տարի անցկացրել է Պորտուգալիայում, իսկ մինչ այդ եղել է «Միլանի» ակադեմիայում՝ խաղալով ընդհուպ մինչև ակումբի երիտասարդական թիմում: Ասում է՝ անգնահատելի փորձ է ձեռք բերել.

                  «10 տարի խաղացել եմ «Միլանում»՝ պատանեկան բոլոր տարիքային թիմերից մինչև «Միլանի» երկրորդ թիմը: Քեզ մարզում են մարդիկ, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգայում, Աշխարհի առաջնությունում: Մարդիկ էին, ովքեր ամեն ինչ հաղթել են ֆուտբոլում և հիմա քեզ ցանկանում են փոխանցել իրենց գիտելիքները, ու դու սովորում ես լավագույններից: Ուրախ եմ այդ փորձառության համար, քանի որ ի սկզբանե քեզ հաթողի հոգեբանություն են փոխանցում: Ես «Միլանում» էի, երբ այդ ակումբի մեծագույն ժամանակներն էին, այն աշխարհում առաջին ակումբն էր»,- պատմում է Վալերիոն և շարունակում.

                  «Դրանից հետո 2 տարի անցկացրել եմ 2-րդ լիգայում, մեկ տարի՝ երրորդ լիգայում, իսկ հետո 3 տարի խաղացել եմ Պորտուգալիայում: Թերևս, այսպիսին է եղել իմ կարիերան մինչև Հայաստան ժամանելը: Շատ եմ ճամփորդել, եղել եմ բազմաթիվ երկրներում, 6 ամիս խաղացել եմ նաև «Տորինոյում»: Այնպիսի մարդ եմ, որը միշտ պատրաստ է նոր մարտահրավերների»:

                  Դարպասապահը խոստովանում է ՝ ոչինչ չի իմացել Հայաստանի մասին՝ նախքան մեր երկիր տեղափոխվելը և իր բացահայտումները սկսել է այստեղ ժամանելուց հետո միայն.

                  «Հայաստանի մասին ոչինչ չգիտեի, բայց երբ եկա այստեղ ցանկացա ամեն ինչ իմանալ այս երկրի մասին ու սկսեցի պատմությունից: Սկսեցի տարբեր պատմամշակութային տեղեր այցելել Հայաստանում, իհարկե, չեմ եղել բոլոր տեղերում, բայց շատ վայրերում հասցրել եմ լինել: «Նոան» իմ խաղին հետևել է, երբ ես հանդես էի գալիս Պորտուգալիայում, և երբ արձակուրդներին վերադարձել էի Իտալիա, զանգ ստացա Հայաստանից: Սկզբում այնքան էլ վստահ չէի, բայց հետո «Նոայի» հետ կապված շատ հետաքրքիր բաներ բացահայտեցի, ու երբ երկրորդ անգամ ինձ զանգահարեցին, համաձայնեցի տեղափոխվել»:

                  Հայաստան ժամանած պորտուգալացի ծանոթներիս ասացի՝ հայերը հոգ կտանեն ձեր մասին և կօգնեն ամեն հարցով

                  Վալերիոն խոստովանում է՝ մեր երկրում իրեն ամենից շատ տպավորել են մարդիկ.

                  «Իսկապես շատ լավ ու բարի մարդիկ են ապրում Հայաստանում: Նրանք ինձ շատ ջերմ ընդունելության են արժանացրել ու շատ են օգնել: Ես չգիտեի հայերեն, ռուսերեն, մարդկանց հետ հաղորդակցվելը հեշտ չէր, բայց միևնույն է՝ ինձ շատ էին օգնում: Երբ Պորտուգալիայի ծանոթներս եկել էին Հայաստան, նրանց ասում էի՝ մի անհանգստացեք, այստեղ մարդիկ հոգ կտանեն ձեր մասին և ձեզ միայնակ չեն թողնի, կփորձեն օգնել ամեն հարցով և ամենուր»:

                  Հայաստանը հիանալի վայր է ոչ միայն ապրելու, այլև՝ ֆուտբոլ խաղալու համար.

                  «Երևանը շատ մեծ չէ, շատ եմ սիրում քաղաքի կենտրոնը, քանի որ ամեն ինչ կարող ես այնտեղ գտնել, ինչ որ քեզ անհրաժեշտ է, 5-10 րոպեում կարող ես քայլելով գտնել: Ապրելու համար շատ գեղեցիկ վայր է: Եվ իհարկե, հիանալի վայր է ֆուտբոլ խաղալու համար, քանի որ քեզ վրա չկա մեծ ճնշում, կարող ես ցույց տալ առավելագույնն ու ապրել՝ մտածելով միայն ֆուտբոլ խաղալու մասին, քանի որ ֆուտբոլային աշխարհից դուրս՝ սթրես չկա»,- խոստովանում է ֆուտբոլիստը:

                  Երբ տարբեր լեզուներով խոսելը չի խանգարում հաղորդակցությանն ու դրական մթնոլորտին

                  «Նոայում» այսօր մեծ թիվ են կազմում լեգիոներ ֆուտբոլիստները. Վիմերկատիի խոսքով՝ բոլորը պայքարում են մեկ նպատակի՝ «Նոայի» հետ ինչ-որ լավ բան անելու և եվրագավաթներում հայտնվելու համար.

                  «Ցանկանում ենք ինչ-որ լավ բան անել Հայաստանի առաջնությունում, օրինակ հիանալի կլինի, եթե առաջին իսկ տարում եվրագավաթների ուղեգիր նվաճենք: Իսկ հետագայում արդեն ցանկանում ենք կայուն ելույթներ ցուցադրել ու լինել համար մեկ թիմը Հայաստանում: Իհարկե, սա ժամանակատար է, բայց մեր ակումբը մեծ հեռանկարներ ունի, ու մենք ցանկանում ենք լինել դրա մի մասնիկը»:

                  Իսկ այն հանգամանքը, որ թիմում բոլորը չէ, որ միմյանց հեշտությամբ են հասկանում, չի խանգարում հիանալի մթնոլորտին.

                  «Թիմում մթնոլորտը հիանալի է: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հայերը շատ էին թիմում, հետո մենք 15 նոր խաղացողի հանդիպեցինք՝ աշխարհի տարբեր անկյուններից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Պորտուգալիայից: Մենք նոր թիմ ենք, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են խաղում: Այո, մենք նույն լեզվով չենք խոսում, բայց փորձում ենք ինչ-որ կերպ հաղորդակցվել:

                  Որքանո՞վ եմ տիրապետում հայերենին. գիտեմ մի քանի հիմնական բառեր՝ որոշ գույների անուններ, թվերը, կարող եմ ասել «բարև ձեզ, բարի լույս»: Գուցե շատ բառեր այս պահին չհիշեմ, բայց խոսակցության ընթացքում երբ լսում եմ, ճանաչում եմ ու կարող եմ օգտագործել: Կան բառեր, որոնք հիշում եմ միայն այն ժամանակ, երբ խոսակցության ժամանակ ունենում եմ դրանք գործածելու կարիքը»,- ասում է Վալերիոն:

                  Լինել լավագույնը բոլոր այն տեղերում, որտեղ հայտնվում ես

                  Երիտասարդ դարպասապահի խոսքով՝ իր համար շատ կարևոր է ցույց տալ իր առավելագույնը բոլոր այն թիմերում, որտեղ հանդես է գալիս.

                  «Դեռ մանկուց իմ երազանքը «Միլանում» խաղալն էր: Երբ այդ երազանքս իրականացրեցի, սկսեցի արդեն նպատակներ կապել ամեն մրցաշրջանի հետ: Ցանկանում եմ լինել լավագույնն այն բոլոր տեղերում, ուր կգնամ: Այդպես է եղել Պորտուգալիայում, փորձում եմ լավագույնը լինել նաև այստեղ ՝ Հայաստանում:

                  Սրանք են իմ նպատակները՝ լինել լավագույնն ու փորձել հաղթանակներ տանել և նվաճել բոլոր հնարավոր տիտղոսներն այն տեղերում, ուր կլինեմ»:

                  Նարե Հովհաննիսյան

                  Թեգեր: #նոանոա-ֆավալերիո-վիմերկատի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը

                  02.04.24

                  Փյունիկն ու Նոան հաղթողին չպարզեցին

                  31.03.24

                  Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը

                  19.03.24

                  Նկուղային թիմերի փառահեղ մեկնարկը. ՀՊԼ 23-րդ տուրի ամփոփումը

                  05.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.