«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Ա Սերիայում:
«Ֆիորենտինան» հետաքրքրված է 38-ամյա շվեդով․ ակումբը ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը համաշխարհային ֆուտբոլում՝ կարիերայի մայրամուտին հտնվող աստղեր ներգրավելով իր թիմում, ինչպես դա եղավ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հետ:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» ևս հավակնում է Իբրահիմովիչին: