«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից։
Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ չորս ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։ Այդ թիմերն են «Յուվենթուսը», «Աթլետիկոն», «Արսենալը» և «Տոտենհեմը»։
Հաղորդվում է, որ «Նապոլին» պատրաստ է վաճառել Միլիկին 50 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է մի շարք ֆուտբոլիստների վաճառքից ընդհանուր առմամբ 200 միլիոն եվրո ստանալ։