Հոկտեմբերի 27-ին կայացել է Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի 3-րդ տուրի «Արարատ-Արմենիա-ՖԶ»-«Արարատ-ՖԶ» հանդիպումը:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ տանտերերը հաղթել են 14:4 հաշվով:
Հիշեցնենք` ֆուտզալի Սուպերլիգայի 3-րդ տուրի մյուս խաղում «Եղվարդը» տարել էր իր առաջին հաղթանակը` 6:2 հաշվով առավելության հասնելով «Սիրիուսին»: