NBA կանոնավոր մրցաշրջանը կարող է վերսկսվել Ֆլորիդայի նահանգի Օրլանդո քաղաքի Disney World-ում: Առաջնության ղեկավարության կողմից այս տարբերակը առաջնային է համարվում, հայտնում է The Athletic-ը:
NBA-ն կարծում է, որ Disney World զբոսայգին ունի բավականաչափ հյուրանոցներ բասկետբոլիստներին տեղավորելու համար: Կան նաև բասկետբոլի խաղադաշտեր, որոնցից հնարավոր է կազմակերպել հեռուստատեսային հեռարձակում:
Yahoo Sports-ի լրագրող Քեյթ Սմիթը Twitter-ում գրել է, որ Օրլանդոյի այգին արդեն սկսել է պատրաստել իր հյուրանոցները NBA-ի կարիքների համար:
ESPN-ի փոխանցմամբ՝ NBA-ի ղեկավարությունը, բացի Օրլանդոյում գտնվող զվարճանքի պարկից, ուսումնասիրում է մրցաշրջանի մնացած հանդիպումները Լաս Վեգասում անցկացնելու հնարավորությունը:
NBA-ի մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 12-ին ՝ կորոնավիրուսօպանդեմիայի պատճառով: NBA մրցաշրջանի վերսկսման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Սպասվում է, որ այն կհայտարարվի լիգայի ղեկավարության կողմից հունիսի 1-ին:
