Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 10-րդ անգամ հաղթել է հարազատ Բազել քաղաքում անցկացված ATP 500 կատեգորիայի մրցաշարում:
Մրցաշարի եզրափակչում Ֆեդերերն առանց լուրջ խնդիրների հաղթել է ավստրալացի Ալեքս դե Մինոուրին 6:2, 6:2 հաշվով: Հանդիպումը 1 ժամ 9 րոպե է տևել:
Ֆեդերերի ակտիվում 4 էյս կա` ընդ որում ոչ մի կրկնակի սխալ: Շվեյցարացին 10 բրեյք-փոինթներից կարողացել է հաջող իրացնել 4-ը: Դե Մինոուրը 2 կրկնակի սխալ է թույլ տվել:
Հիշեցնենք` Բազելի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 2 219 975 եվրո: Նախորդ տարվա եզրափակչում Ռոջերը 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել է ռումինացի Մարիուշ Կոպիլին:
Ֆեդերերի ակտիվում այժմ Բազելի մրցաշարի 10 չեմպիոնական տիտղոս: Նա այս մրցաշարում հաղթել է 2006, 2007, 2008, 2010, 2011, 2014, 2015, 2017, 2018 և 2019 թվականներին: