Այսօր Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Ալաշկերտը» և Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիային» ընկերական հանդիպում անցկացրեցին։
Առաջին խաղակեսից հետո «Ալաշկերտը» 5-1 հաշվով առջևում է եղել։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ալեքսանդր Գլիշիչը, մեկական գոլ են հեղինակելՏիագո Գալվաոն և Գուստավո Մարմենտինին։ Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկ գոլ էլ հեղինակեց Դավիթ Գատիկոևը:
Արդյունքում, «Ալաշկերտը» իր առաջին ստուգողական խաղում հաղթեց «Վեստ Արմենիային» խոշոր՝ 8-1 հաշվով:
Մայիսի 14-ին «Ալաշկերտը» ստուգողական խաղում կընդունի «Արարատ-Արմենիային»: