Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Լա լիգայի ակումբների մարզումների վերսկսումը։
«Այս ճգնաժամը խորը հետք է թողել բոլորի վրա։ Ֆուտբոլի վերադարձը նշան է այն բանի, որ մարդիկ աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանքին։ Սա մեզ կվերադարձնի մեր կյանքի այն բաժինը, որը շատ են սիրում Իսպանիայում և ամբողջ աշխարհում։
Առողջությունը առաջնային նպատակ է մեզ համար, այդ իսկ պատճառով մենք ունենք հատուկ ընթացակարտեր բոլոր մասնակիցների առողջության պահպանման համար Լա լիգայի վերսկսման ճանապարհին։
Հույս ունենք վերսկսել մրցաշրջանը հունիսին ու ավարտել այն ամռան ընթացքում։ Վերադարձը հաղթանակ է», -Տեբասի խոսքն է մեջբերում Լա լիգայի պաշտոնական կայքը։