Ա Սերիայի ակումբները սահմանել են առաջնության վերսկսման վերջնաժամկետը: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
Վերջերս Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ասել էր, որ Իտալիան մասնակիորեն վերացնում է կարանտինային միջոցառումները: Սպասվում է, որ մայիսի 4-ից իտալական ակումբները կսկսեն անհատական մարզումներ անցկացնել մարզաբազաներում, իսկ խմբակային մարզումները կարող են վերսկսվել մայիսի 18-ին:
Նշվում է, որ եթե մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի 14-ը, ապա Ա Սերիայի խաղարկությունը կավարտվի նախատեսվածից շուտ:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին տեղի ունեցավ իտալական Ա Սերիայի խորհրդի նիստը՝ մրցաշրջանի հնարավոր վերսկսման մասին, որն ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ա Սերիայի պաշտոնական կայքը հայտարարեց առաջնության մնացած հատվածը խաղարկելու միաձայն որոշման մասին:
Իտալացի հայտնի սպորտային լրագրող Տանկերդի Պալերմին հայտնել է, որ Ա Սերիայի հանդիպումները մինչև 2021 թվականը կարող են անցկացվել առանց հանդիսականների, հաղորդում է beIN Sports-ը: