Բրիտանական The Sun-ը կազմել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի վատագույն խաղընկերների խորհրդանշական հավաքականը:
Այդ հավաքականում ընդգրկված են դարպասապահ Վիլի Կաբալերոն, պաշտպաններ Դուգլասը, Սանտյագո Վերջինին, Դմիտրի Չիգրինսկին, Մարկ Մունյեսը, կիսապաշտպաններ Ալեքս Սոնգը, Էնցո Պերեսը, Սանդրո Ռամիրեսը, Կևին-Պրինս Բոատենգը, Ռիկարդո Ալվարեսը և հարձակվող Ֆրանկո Դի Սանտոն:
Վերջերս «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը նշել է, որ բրազիլացի Ռոնալդինյոն իր վրա ավելի մեծ տպավորություն թողել, քան թիմի ներկայիս առաջատար Լիոնել Մեսսին: