Երևանի «Արարատը» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ թիմի ֆուտբոլիստները և աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, և բոլորի պատասխանը եղել է բացասական։
Ակունբը նաև հայտնել է, որ ապրիլի 23-ից կվերսկսի մարզումները` կազմակերպելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն որոշակի սահմանափակումներով և պահանջներով հետո թույլատրել է՝ ապրիլի 23-ից մարզումներ անցկացնել:
