«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մեծ հավանականությամբ փոխելու է ակումբը։
RAI-ի լրագրող Պաուլո Պագանինիի տեղեկություններով՝ 32-ամյա բելգիացու համար առաջարկ են արել Լոնդոնի «Չելսին» և «Նապոլին»։
Աղբյուրը պնդում է, որ երկու ակումբներն էլ ավելի լավ պայմանագիր են առաջարկել Մերտենսին, քան նրա՝ «Նապոլիում» գործող պայմանագիրը։
Մերտենսի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։