Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Այաքս»-«Չելսի» խաղի առաջին կեսում մրցավարներն չեղարկեցին Քուինսի Պրոմեսի գոլը խաղից դուրս վիճակի պատճառով:

Խաղից հետո BeIN Sports-ի փորձագետներն ուշադրություն հրավիրեցին Հակիմ Զիեշին. հենց նա էր փոխանցում կատարել Պրոմեսին: Կանոնների համաձայն, խաղից դուրսը որոշվում է գնդակին դիպչելու պահին:
Նկարը, որում Քուինսին գտնվում է խաղից դուրս իրավիճակում, սխալ է ընտրված. գնդակն արդեն մեկ մետր հեռու էր փոխանցողից: BeIN Sports-ում անմիջապես գտել են համապատասխան նկարը.

«Իհարկե, բարդ է գտնել ճիշտ պահը,- ասում է «Տոտենհեմի» ու «Ասթոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը,— Բայց եթե մենք կարողացել ենք անել դա, ապա պրոֆեսիոնալները պետք է կարողանան:
Եթե նրանք չեն կարողանում, ապա պետք չէ օգտագործել տեխնոլոգիաները, որոնք նման որոշումներ են կայացնում»:
Շերվուդին աջակցել է Մարսել Դեսային` «Չելսիի» նախկին ֆուտբոլիստն ու ՖԻՖԱ-ի դեսպանը: Ֆրանսիացին ասել է, որ բրիգադը ճիշտ չի օգտագործել VAR համակարգը փորձելով վերլուծել իրավիճակը: