ՖԻՖԱ-ի aշխարհի ակումբային առաջնության G խմբի երրորդ՝ վերջին տուրում որոշվեցին փլեյ-օֆֆի ևս երկու մասնակից։
Խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթին» առանց լուրջ դիմադրության հաղթեց Թուրինի «Յուվենտուսին» և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։
«Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս»՝ 5։2
Գոլերը՝ Ջերեմի Դոկու (9′), ինքնագոլ՝ Պյեր Կալուլու (26′), Էրլինգ Հալանդ (52′), Ֆիլ Ֆոդեն (69′) – Տյոն Կոպմեյներս (11′), Դուշան Վլահովիչ (84′)
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 1/8-րդ եզրափակիչում կխաղա H խմբի երկրորդ տեղի թիմի, իսկ «Յուվենտուսը»՝ նույն խմբի հաղթողի հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ալ-Աինը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վիդադ Կասաբլանկայի» նկատմամբ, սակայն երկու թիմերն էլ ավարտեցին իրենց ելույթները ընթացիկ ակումբային ԱԱ-ում։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Ակումբային ԱԱ-ի G խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.