«Փյունիկին» է միացել իսպանացի աջ եզրային հարձակվող Խավի Մորենոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
2021-23 թթ․ Մորենոն հանդես է եկել Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձում»։ Խավի Մորենոյի նախկին թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլեսն» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։
28-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլեսի» կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։