Բիլբաոյի «Ատլետիկը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ «Բարսելոնայի» հետաքրքրվածությանը։
Հայտարարության մեջ «Ատլետիկը» ընդգծում է, որ ակումբի պաշտոնյաները հանդիպում են ունեցել Լա Լիգայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է «Բարսելոնայի» ֆինանսական կարողությունները՝ նոր խաղացողներ ձեռք բերելու համար: «Ատլետիկը» շեշտում է, որ իր պահանջը՝ պարզաբանել «Բարսելոնայի» ֆինանսական իրավիճակը, օրինական է՝ հաշվի առնելով կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հրապարակային հայտարարությունները Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու ցանկության մասին:
«Ատլետիկը» մեջբերում է Լապորտայի խոսքերը, որոնք վերաբերում են Լա Լիգայի 1:1 ֆինանսական կանոնը պահպանելու մտադրությանը, և կարծում է, որ «Բարսելոնան» ներկայում չի համապատասխանում այդ կանոնին՝ Ուիլյամսի տրանսֆերը կատարելու համար:
Բացի այդ, նշվում է, որ «Ատլետիկի» նախագահ Ջոն Ուրիարտեն և գործադիր տնօրեն Ջոն Բերասատեգին մտադիր են այս հարցով դիմել նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պահանջելով անցկացնել ֆինանսական լիարժեք աուդիտ «Բարսելոնայի» բոլոր գործարքների վերաբերյալ՝ Նիկո Ուիլյամսի 62 միլիոն եվրո հրաժարագնի կետն ակտիվցանելու տարբերակը խոչընդոտելու նպատակով: