Մադրիդի «Ռեալը» բացատրություն է պահանջել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորից։
Վերջերս Վինիսիուսի Instagram-ի էջից ջնջվել էին Չեմպիոնների լիգայի գավաթներով լուսանկարները։ Ավելին, նրա սոցցանցային էջի բիո բաժնում անհետացել էր «Ռեալը» ներկայացնելու մասին տեղեկատվությունը։
El Chiringuito-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» Վինիսիուսից բացատրություն է պահանջել այդ ամենի վերաբերյալ։ Խաղացողի ներկայացուցիչները պատասխանել են, որ Վինիսիուսի էջը կառավարվում է գործակալության կողմից։ Դրանից հետո էջում վերականգնվել է գլխավոր լուսանկարը, որում Վինիսիուսը «Ռեալի» մարզաշապիկով է։
Իհարկե, Վինիսիուսի պրոֆիլի փոփոխությունները առաջացրել են ենթադրություններ նրա հնարավոր տեղափոխության մասին։ Փոփոխությունները տեղի են ունեցել Վինիսիուսի հասցեին հնչած քննադատությունների ֆոնին՝ «Ալ-Հիլալի» դեմ աշխարհի ակումբային առաջնությունում առաջին տուրի ոչ-ոքիից (1:1)։