Ֆուտբոլային ակումբ «Նոան» համալրել է իր մարզչական շտաբը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի նորակազմ թիմում ընդգրկվել են մի շարք խորվաթ և բոսնիացի մասնագետներ։
▪️ Զլատկո Բաշիչ նշանակվել է գլխավոր մարզչի օգնական։ Նա նախկինում աշխատել է Կիպրոսի «Պաֆոս» ակումբում՝ 2023–2025 թվականներին ղեկավարելով ակադեմիայի գործունեությունը։
▪️ Ռոմեո Միտրովիչ նշանակվել է դարպասապահների մարզիչ։ Բոսնիացի մասնագետը վերջին հինգ տարիների ընթացքում աշխատել է Մոստարի «Զրինսկի» ակումբի համակարգում։
▪️ Միսլավ Յուրիչևիչը կլինի ֆիզպատրաստության մարզիչ։ Նա 2024–25 մրցաշրջանում միաժամանակ աշխատել է Խորվաթիայի Մ-16 հավաքականում և կիպրական «Պաֆոսում»։
▪️ Պաոլո Պերեշա ստանձնել է վիդեովերլուծաբանի պաշտոնը։ Մասնագետը 2020 թվականից աշխատել է Զագրեբի «Դինամոյի» ակադեմիայի համակարգում։
«Նոան» նոր մարզչական շտաբի ձևավորմամբ կշարունակի նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին։