«Ալաշկերտը» գլխավոր մարզիչ է նշանակել Վահե Գևորգյանին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Նորավանքում» և «Վանում», ինչպես նաև գլխավորել է «Ալաշկերտը» 2023-ի դեկտեմբերից մինչև 2024-ի հունիսը։
2021/22 մրցաշրջանում Գևորգյանի ղեկավարած «Նորավանքը» դարձել է Հայաստանի Գավաթակիր։