Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է մարզչական աշխատանքի մասին։ Իսպանացին ավարտել է խաղային կարիերան 2017 թվականին և սկսել մարզչի ուղին։ Նա մեծ հաջողությունների է հասել «Բայերի» գլխավորությամբ, ինչի շնորհիվ հրավեր է ստացել «Ռեալից»։
– Մարզչի աշխատանքը լարված է, բայց ես փորձում եմ վայելել այն։ Ինձ իսկապես դուր է գալիս իմ գործը, սակայն ֆուտբոլում ամենալավը ֆուտբոլիստ լինելն է, – ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ՝ Աշխարհի ակումբային առաջնության «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ խաղից առաջ։
Խաբի Ալոնսոն «Ռեալի» ղեկավարումը ստանձնել է 2025 թվականի հունիսի սկզբին՝ փոխարինելով Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ դարձած Կառլո Անչելոտիին։