«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է այն մասին, թե արդյոք կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանն ու Նիկիտա Կրիվցովը կմնան թիմում։ Այս մասին տեղեկացնում է «Սպորտ էքսպրեսը»։
– Սպերցյանն ու Կրիվցովը կմնա՞ն թիմում։
– Դժվար է վստահորեն մեկնաբանել խոսակցությունները։ Դրանք շատ են, երբեմն՝ բավական անհեթեթ։ Ներկայում բոլորը մարզվում են և պատրաստվում նոր մրցաշրջանին։ Առջևում Սուպերգավաթի խաղն է։ Առայժմ փոփոխություններ չեն նախատեսվում։ Սպերցյանի հարցը բաց է, սակայն դժվար է ասել, թե որքան ժամանակ այդպես կմնա։
– Սպերցյանի՝ Եվրոպայում խաղալու երազանքը դեռ կա՞։
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր հավակնոտ ֆուտբոլիստ նման երազանք ունի։ Սակայն առաջարկը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
– Ըստ Ձեզ՝ որքա՞ն է Սպերցյանի արժեքը։
– Transfermarkt-ում վերջին անգամ նշված էր 25 միլիոն եվրո։ Սակայն, հավանաբար, այդ գինը մի փոքր բարձր է եվրոպական ակումբների համար։ Կարծում եմ՝ իրական արժեքը կարող է ավելի ցածր լինել։