Արգենտինական «Ատլետիկո Սան Տելմո» ակումբի 18-ամյա կիսապաշտպան Կամիլո Նուինը մահացել է ծնկի վիրահատության ընթացքում։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Նուինը բուժվում էր խաչաձև կապանների վնասվածքից։ Նա նախապես փորձել էր այլընտրանքային բուժման մեթոդներ, սակայն ցավի չդադարելու պատճառով որոշել էր վիրահատվել։ Ինչպես նշում է ակումբը, հենց այդ վիրահատությունն է դարձել նրա մահվան պատճառը։
«Ատլետիկո Սան Տելմոն» խոր վշտով հայտնում է երիտասարդ ֆուտբոլիստի մահվան մասին։ Մահվան հանգամանքները ներկայում պարզվում են։
Կամիլո Նուինը «Սան Տելմոյի» համակարգում էր 2022 թվականից։ Մինչ այդ նա մարզվել էր «Բոկա Խունիորսի» և «Ինդեպենդիենտեի» ակադեմիաներում։ «Ատլետիկո Սան Տելմոն» հանդես է գալիս Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում։